Հարի Փոթերի(Harry Potter) արկածների ՍՏԵՂԾՈՂԸ - 24 Հուլիսի 2012 - barevBLOG

Image Title hover background

Դիտել են
789 անգամ

Հարի Փոթերի(Harry Potter) արկածների ՍՏԵՂԾՈՂԸ

Ջոան Ռոուլինգ

Ջ
ոան Ռոուլինգը անգլիացի գրող է, առավելապես հայտնի է Ջոան Քեթլին Ռոուլինգ գրական անվան տակ (անգլերեն՝ J. K. Rowling, Joanne Katheline Rowling):Նրա գրած Հարի Փոթերի մասին վիպաշարը թարգմանված է աշխարհի 65 լեզուներով: 2001թ. Ջոան Ռոուլինգը «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» վեպի համար ստացել է «Հյուգո» մրացանակը: Ներկա դրությամբ Ջոան Ռոուլինգը բրիտանացի միակ կին-միլիարդատերն է, աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը: Նրա գրքերը գլխավորում են լավագույն գրքերի ցուցակները աշխարհի տարբեր երկրներում:Ջոան Ռուլինգը ծնվել է 1965 թվականի հուլիսի 31-ին: Սիրում էր պատմել հեքիաթներ, իր առաջին պատմությունը գրել է 6 տարեկանում: ինը տարեկան հասակում Ջոանը ընտանիքի հետ տեղափոխվել է Տատսխիլ, որը Լոնդոնի մերձակայքում փոքրիկ քաղաք էր: Դպրոցն ավարտելուց հետո Ջոանը ընդունվում է Էկզետեր քաղաքի համալսարան` ընտրելով լեզվաբանի մասնագիտությունը, խորացված սկսում է ուսումնասիրել ֆրանսերեն լեզուն:1991թ.` 26 տարեկան հասակում Ջոանը տեղափոխվել է Պորտուգալիա` դասավանդելու անգլերեն լեզու: Այնտեղ նա ծանոթացել է ապագա ամուսնու` Ժորժի Արանտեսի հետ: 1992 թվականին տեղի է ունեցել նրանց հարսանիքը: Նույն ժամանակ Ջոանը սկսել է աշխատել Հարի Փոթերի մասին առաջին գրքի վրա: 1993 թվականի հուլիսի 27-ին աղջիկ է ունեցել, իսկ դրանից մի քանի ամիս անց ամուսինը դիմել է ամուսնալուծության: Ջոանը երեխայի հետ վերադարձել է Մեծ Բրիտանիա` բնակվելով քրոջ մոտ Էդինբուրգում:Քիչ անց Ջոանը աղջկա հետ տեղափոխվել է իր վարձակալած փոքրիկ բնակարանը: Դառնալով միայնակ մայր` նա ապրել է պետությունից ստացած իր թոշակով, որը հազիվ հերիքում էր միայն ուտելիքի և երեխայի հագուստի համար` շարունակելով գրել:Հարի Փոթերի արկածների մասին առաջին գիրքը` «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» լույս է ընծայվում 1997 թվականին «Բլումբերգ» հրատարակչության կողմից, որը մասնագիտացած էր մանկական գրքերի հրատարակման վրա: Նույն տարում գիրքը ճանաչվում է որպես տարվա լավագույն մանկական գիրք և դառնում բեսթսելեր: 2000 թվականին Հարի Փոթերի վիպաշարի առաջին երեք գրքերը արդեն վաճառվել էին 35,000,000 քանակությամբ, թարգմանվել 35 լեզուներով և հեղինակին բերել 480,000,000 ԱՄՆ դոլար: Հարի Փոթերի վիպաշարից վերջին` «Հարի Փոթերը և մահացու ընծաները» գիրքը լույս է տեսել 2007թ.: Հարի Փոթերի վիպաշարի բոլոր գրքերով ֆիլմեր են նկարահանվել:

Комментарии:


Оставить комментарий

Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь.
Мы рекомендуем Вам зарегистрироваться либо войти на сайт под своим именем.

Որոնման համակարգ

Գովազդի տեղամասեր

Ռեալի Ֆան կայք

http://cfreal.do.am/

Arm-Funny.ru

Arm-Funny.ru

Գովազդի տեղամաս 3

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը(բաններների փոխանակում|
karapetmanasyan@gmail.com)

Գովազդի տեղամաս 4

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը(բաններների փոխանակում|
karapetmanasyan@gmail.com)

Գովազդի տեղամաս 5

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը(բաններների փոխանակում|
karapetmanasyan@gmail.com)

Փոխարժեք