Orange Գրքի մրցանակ - 12 Օգոստոսի 2012 - barevBLOG

Image Title hover background

Դիտել են
588 անգամ

Orange Գրքի մրցանակ


Orange-ը Հայ Գրքի Կենտրոնի հետ իրականացնում է արդեն երկրորդ «Orange գրքի մրցանակ» ամենամյա գրքի մրցույթը: 

«Orange գրքի մրցանակ 2012» մրցույթի հաղթողները կհայտարարվեն 2013 թվականի փետրվարի 20-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կտպագրվի 500 տպաքանակով, իսկ հաղթող ստեղծագործությունների հեղինակները, բացառությամբ «Ժողովրդական մրցանակ» անվանակարգի հաղթողի, կստանան դրամական պարգև` 500 000 ՀՀ դրամ:

-Ով և ինչպես կարող է մասնակցել

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր.

--ստեղծագործում են հայերեն (արևելահայերեն կամ արևմտահայերեն)
--նախկինում երբեք չեն հրատարակել մրցույթին ներկայացվող իրենց ստեղծագործությունը (բլոգերում, ինտերնետային հանդեսներում և հրատարակման էլեկտրոնային այլ ձևերում հրապարակված գործերը, ինչպես նաև մինչև 10%-ի չափով ոչ էլեկտրոնային ձևաչափով, հրատարակված գործերը համարվում են չհրատարակված:)

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայերենով գրված ստեղծագործություն և դրա համառոտ բովանդակությունը/հատված:

Ստեղծագործությունները պետք է ուղարկել 2012թ.-ի մինչև նոյեմբերի 15-ը` orangebookprize@orangearmenia.am էլեկտրոնային փոստի հասցեով, Word կամ PDF ֆորմատով: Նամակի թեմա (subject) դաշտում լրացրեք Orange Book Prize: Նամակի տեքստում նշեք Ձեր անձնական տվյալները` իրական անունը, բնակության երկիրը, քաղաքային և բջջային հեռախոսահամարները:

Մասնակիցն իրավունք ունի ի լրումն իրական անվան նշել նաև կեղծանուն, որով ցանկանում է հանդես գալ որպես ներկայացված ստեղծագործության հեղինակ: Նման նշում չլինելու դեպքում որպես ստեղծագործության հեղինակի անուն ներկայացվում է մասնակցի իրական անունը:

Մասնակցության համար ներկայացվող ստեղծագործությունը պետք է պատկանի հետևյալ ժանրերից որևէ մեկին`

պատմվածք
վեպ/վիպակ
հեքիաթ
բանաստեղծական շարք (մինչև 5 գործ)
Մրցույթին մասնակցության տարիքային սահմանափակումներ չկան:

Հաղթող ստեղծագործությունների ընտրության կարգը

Մրցույթի ժյուրին, որը բաղկացած է ընթերցասեր հասարակության ներկայացուցիչներից, կկարդա ներկայացված բոլոր ստեղծագործությունները: Յուրաքանչյուր ժանրից կընտրվի առավելագույնը երեք թեկնածու ստեղծագործություն, որոնք, ըստ ժյուրիի, բավարարում են մրցույթի պայմանները և ներկայացված ստեղծագործություններից լավագույնն են:

Մրցանակի թեկնածու գործերը կհրապարակվեն այս էջում 2013թ. հունվարի 15-ին:

Բոլոր ընթերցողները հնարավորություն կունենան քվեարկել իրենց նախընտրած ստեղծագործությունների օգտին Orange-ի պաշտոնական էջում` Facebook-ի միջոցով: 2013թ. փետրվարի 15-ի կեսօրին կամփոփվեն առցանց քվեարկության արդյունքները, և կգրանցվի յուրաքանչյուր ստեղծագործության ստացած ձայների քանակը:

Յուրաքանչյուր ժանրում հաղթող ստեղծագործությունը կընտրվի ժյուրիի քվեարկությամբ, ընդ որում, առցանց քվեարկության արդյունքները հաշվվում են որպես ժյուրիի մեկ անդամի ձայն: Հատուկ «Ժողովրդական» մրցանակի կարժանանա նաև ընթերցողների քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած ստեղծագործությունը ` անկախ ժանրից:

Հաղթողների անունները կհրապարակվեն 2013թ. փետրվարի 20-ին տեղի ունեցող մրցանակաբաշխության արարողության ժամանակ:

Մրցույթի հաղթողները, ինչպես նաև ժյուրիի կողմից ընտրված բոլոր թեկնածուները կստանան վկայական, իսկ հաղթող ճանաչված ստեղծագործությունները կհրատարակվեն 500 օրինակով: Բոլոր ժանրերում հաղթող ստեղծագործությունների հեղինակներին կշնորհվեն դրամական պարգևներ (500 000-ական դրամ), բացառությամբ «Ժողովրդական մրցանակի»:

Եթե որևէ ժանրում ներկայացված ստեղծագործություններից ոչ մեկը չի արժանանում ժյուրիի հավանությանը, ժյուրին իրավունք ունի որոշում կայացնել և այդ ժանրում հաղթող չճանաչել ոչ մի ստեղծագործություն:

Մրցույթի մասնակցության պայմանների, տպագրության և այլ հարցերի բոլոր մանրամասները կարող եք կարդալ այստեղ:

Մասնակցելով Մրցույթին` մասնակիցը հաստատում է, որ ծանոթացել է և համաձայն է մրցույթի բոլոր պայմաններին:


Комментарии:


Оставить комментарий

Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь.
Мы рекомендуем Вам зарегистрироваться либо войти на сайт под своим именем.

Որոնման համակարգ

Գովազդի տեղամասեր

Ռեալի Ֆան կայք

http://cfreal.do.am/

Arm-Funny.ru

Arm-Funny.ru

Գովազդի տեղամաս 3

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը(բաններների փոխանակում|
karapetmanasyan@gmail.com)

Գովազդի տեղամաս 4

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը(բաններների փոխանակում|
karapetmanasyan@gmail.com)

Գովազդի տեղամաս 5

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը(բաններների փոխանակում|
karapetmanasyan@gmail.com)

Փոխարժեք