ՀՀ պետական խորհրդանիշների օր

ՀՀ պետական խորհրդանիշների օր
Լրագրողների հետ հանդիպմանը «Հունիսի 15-ը` Հայաստանի պետական խորհրդանիշների օր» թեմայի շուրջ «Հենարան» ակումբում խոսեցին «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գործադիր տնօրեն Պավել Սարգսյանը, Դաշնակցության պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանը և Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանը:Դաշնակցության պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանի խոսքով` մենք ոչ թե պետք է հարգենք, այլ սիրենք մեր դրոշը, զինանշանն ու օրհներգը: Նա ցավով նշեց, որ շատերը չգիտեն մեր օրհներգը, և պետք է լուրջ աշխատանք տանել այս ուղղությամբ: Ինչպես նշեց ասուլիսի մյուս բանախոս` «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գործադիր տնօրեն Պավել Սարգսյանը, իրենք անցկացրել են հարցումներ, և մինչև 25 տարեկան երիտասարդները գիտեն օրհներգը` շնորհիվ տարվող աշխատանքների, սակայն 25-ից բարձր տարիք ունեցողները գրեթե անտեղյակ են:«Մենք հարց ենք բարձրացրել, որ խորհրդանիշների օրը ամրագրվի ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև` աշխատանք տարվի, որպեսզի ճիշտ չափսերի դրոշներ ծածանվեն տարբեր հիմնարկներում, հասարակությունը սովորի մեր հիմնը»,- ասաց նա: Խոսելով դրոշի, զինանշանի բնօրինակի մասին` տիկին Ամսեյանն ասաց, որ դրոշի բնօրինակներից մեկը պահվում է իրենց թանգարանում, իսկ զինանշանի բնօրինակը հավանաբար ոչնչացվել է, որովհետև եղել է Առաջին հանրապետության կառավարության շենքի ճակատին, իսկ դա պահելը գրեթե անհնար էր: Նա ասաց նաև, որ պահպանվում է մի դրոշ (ոչ եռագույն), որի վրա ասեղնագործած է` Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի:«Ժողովուրդը սիրել է մեր օրհներգը, դրանից պատառիկներ է ասեղնագործել տարբեր դրոշների վրա: Դրոշն ու օրհներգը սրբություն են, որը այսօր պետք է պահենք ու սիրենք»,- նշեց նա:Պետական խորհրդանիշներին նվիրված` այսօր, ժամը 17.35-ին, Մատենադարանից դեպի Ֆրանսիական հրապարակ կշարժվեն 5500 երիտասարդներ, որոնց կարող են միանալ բոլոր ցանկացողները: Քայլերթը կշարունակվի դեպի Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկ, ՀՀ հրապարակ, որտեղ տեղի կունենա 25 րոպեանոց միջոցառում: Իսկ 19.35-ին «ՍՈւ 25» երեք ինքնաթիռներ կթռչեն ամբողջ Մաշտոցի պողոտայի երկայնքով և իրենց հետևից եռագույն ծուխ կթողնեն:

Աղբյուր`www.1in.am

Որոնման համակարգ

Գովազդի տեղամասեր

Ռեալի Ֆան կայք

http://cfreal.do.am/

Arm-Funny.ru

Arm-Funny.ru

Գովազդի տեղամաս 3

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը(բաններների փոխանակում|
karapetmanasyan@gmail.com)

Գովազդի տեղամաս 4

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը(բաններների փոխանակում|
karapetmanasyan@gmail.com)

Գովազդի տեղամաս 5

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը(բաններների փոխանակում|
karapetmanasyan@gmail.com)

Փոխարժեք